Իտալիայի Պարմա քաղաքի հիվանդանոցում նոյեմբերի 2-ին մահացել է Իտալիայի ամենատարեց բանտարկյալը՝ 91-ամյա Ֆրանչեսկո Բարբարոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բարբարոն Իտալիայի Կալաբրիա մարզում գործող «Նդրանգետա» հանցագործ խմբավորման «Բարբարո Նդրինա» կլանի պարագլուխն էր:

Մարդկանց առևանգելու պատճառով Ֆրանչեսկո Բարբրաոյին «առևանգման արքա» մականունն էին «շնորհել»: Բարբարոն նաև թմրաբիզնեսով է զբաղվել:
Մարդկանց առևանգման համար Բարբարոն շուրջ 20 տարի դատապարտված է եղել: Նա ազատ է արձակվել 2013-ին, սակայն կարճ ժամանակ անց կրկմին ձերբակալվել՝ 25 տարի առաջ գործած սպանության համար:








































