Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հերքել է շրջանառվող լուրերն այլ ակումբ տեղափոխության մասին:
Ես հասկանում եմ, թե ինչ են սպասում ինձնից: Պետք է կայուն խաղ ցուցադրեմ և գոլեր խփեմ: Տվյալ պահին, ինձ մոտ ամեն ինչ ստացվում, և ես երջանիկ եմ:
Տրանսֆերային յուրաքանչյուր պատուհանի ժամանակ տեղեկություններ են տարածվում, որ ես հեռանալու եմ «Չելսի»-ից: Հաճախ ասում են, թե ես ՊՍԺ եմ տեղափոխվում: Չեմ ժխտում` այն մեծագույն ակումբ է, բայց ես սիրում եմ իմ ներկայիս ակումբը և չեմ լքի այն: «Չելսի»-ն ինձ համար լավագույն ակումբն է` աճելու և զարգանալու հեռանկարների առումով»,- Goal. com-ը մեջբերում է Ազարի խոսքերը:









































