ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանի դեմ նավթի պատժամիջոցներից 8 երկրների համար բացառություններ կանի՝ գրում է gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ բացառությունները կլինեն, եթե այդ երկրները ցուցադրեն Իրանից նավթի ներմուծման էական կրճատում։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ամբողջության դադարեցնել Իրանի նավթի արտահանումը։
Պոմպեոն չի նշել, թե որ երկրների համար կլինեն այդ բացառությունները։











































