Իրանն այսօրվանից սկսած դադարեցնում է մինչև 20% ուրանի հարստացումը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Մինչև 20% հարստացված ուրանի ինքնակամ դադարեցումը սկզբունքային այն միջոցառումն է, որն ուժի մեջ է մտնում այս երկուշաբի՝ ժամը 12.00-ից»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 20-ից ուժի մեջ է մտնում Թեհրանի և միջազգային «վեցյակ»-ի միջև ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը՝ Իրանի «միջուկային դոսյեի» կարգավորման հարցով:








































