Saturday, 20 06 2026
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում

Սելեկտիվ աբորտները Հայաստանում առկա են արդեն 20 տարի. Գարիկ Հայրապետյան

Սելեկտիվ աբորտները Հայաստանում առկա են արդեն 20 տարի, ինչի առաջին շեղումներն ակնհայտ դարձան դեռևս 90-ականներին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Գարիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ ներկայում Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում է 114 տղա:

«Սա բավական լուրջ խնդիր է: Տղա ունենալու ցանկությունը միջինում 6 անգամ գերազանցում է աղջիկ ունենալու ցանկությանը, ընդ որում՝ քաղաքներում այդ ցանկությունը մեծ է 4 անգամ, գյուղական համայնքներում՝ մինչև 10 անգամ: Սա ազգային մտածելակերպի արդյունք է»,- նշեց նա:

Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ այսօր արդեն Հայաստանում կա մինչև 20 տարեկան 40 հազար ավելի տղա, քան աղջիկ:

«Որոշ երկրների, ինչպես, ասենք, Չինաստանի ու Հնդկաստանի օրինակից դատելով՝ այս երևույթը բերելու է միայնակ ծերության, իսկ միայնակ տղամարդիկ առավել հակված են կրիմինալի: Հնդկաստանում աղջիկ երեխան ընտանիքի համար բեռ է. ամուսնանալիս նրան պետք է տալ օժիտ, տուն, ինչը դժվար հարց է: Աղջիկ երեխաներին, առհասարակ, խտրական են վերաբերվում չծնված շրջանում, այնինչ հետո աղջիկները դառնում են ընտանիքում առավել սիրված»,- ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրենը:

Գարիկ Հայրապետյանը նկատեց, որ եթե սելեկտիվ աբորտները մոտակա տարիներին շարունակվեն նույն տեմպերով, ինչ այսօր են, ապա մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի 38 հազար պոտենցիալ մայր:

«Միաժամանակ, այսօր աբորտները մեր երկրում նվազման միտում ունեն՝ վերջին հինգ տարում հասնելով 29 տոկոսի: Այլ խնդիր են տնային պայմաններում կատարվող աբորտները, որոնց հստակ թվաքանակի մասին ոչ ոք չգիտի: Ինչ վերաբերում է գրանցված աբորտներին, ապա դրանց թիվը, 2010-ի տվյալներով, մոտ 28 հազար է»,- ասաց նա:

Բանախոսի համոզմամբ՝ աբորտների կանխարգելման գործում հսկայական դեր ունեն բժիշկները, որոնք պետք է անեն ամեն ինչ՝ կնոջը համոզելու նման քայլի չդիմել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում