Մեծ Բրիտանիա մուտք գործած ու պետական նպաստներից օգտվող մարդկանց նկատմամբ սահմանափակումներ իրականացնելու պայքարը շարունակվում է: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը առաջարկել է դադարեցնել վճարներ ստանալուն առնչվող օտար լեզուներով փաստաթղթերի տպագրությունը, ինչպես նաև չվարձել հատուկ թարգմանիչների՝ նպաստների բաժնում դրանց ստացման համար:
Այդպիսով՝ որպեսզի կարողանան ստանալ սոցիալական վճարներ, ներգաղթյալները պետք է առնվազն վատ չխոսեն անգլերեն:
Ներկայում բրոշյուրները, որոնք բացատրում են նպաստների տրամադրման կարգը, տպագրվում են լեհերեն, սլովակերեն, չինարեն, ուրդու, վիետնամերեն, բենգալերեն, սոմալիերեն ու շատ այլ լեզուներով:
Սոցապ պաշտպանության դեպարտամենտներում մշտապես աշխատում են թարգմանիչներ, որոնք օգնում են երկիր մուտք գործած ներգաղթյալներին որոշ վճարումներ ստանալ պետությունից:







































