Այսօր՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը` հավելելով, որ զինծառայողի մահվան պատճառը եղել է հիվանդությունը:
Փաստի առթիվ դեռ քրեական գործ չի հարուցվել, կատարվում է հետաքննություն:









































