Monday, 22 06 2026
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին

Մխիթարյանը կտխրեցնի՞ Կլոպին. «Արսենալի» մեկնարկային կազմը «Լիվերպուլի» դեմ խաղում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» վաղը «Էմիրեյթս» մարզադաշտում կհյուրընկալի «Լիվերպուլին»: Բուքմեյքերներն այս մրցավեճում ֆավորիտ են համարում «Լիվերպուլին»՝ վերջինիս հաղթանակի համար սահմանելով 2 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 3.7, իսկ դաշտի տերերի հաղթանակը՝ 3.5 գործակցով:

10-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 26 միավորով երկրորդ հորիզոնականում է: Նույնքան միավոր ունի նաև առաջին տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին», սակայն լրացուցիչ ցուցանիշներով Պեպ Գվարդիոլայի թիմը առավելություն ունի: Լոնդոնյան ակումբը 22 միավորով 4-րդն է: Հաղթանակի դեպքում «Արսենալը» կարևոր քայլ կկատարի մրցանակային եռյակի համար պայքարում: 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցելու է «Սաութհեմփթոնի», իսկ երրորդ հորիզոնականում գտնվող «Չելսին»՝ «Կրիստալ Փելեսի» հետ: Հավանականությունը մեծ է, որ առաջատարներն այս տուրում 3 միավոր կվաստակեն: Պարտության դեպքում Ունայ Էմերիի թիմը միավորների քանակով կարող է զգալիորեն հետ մնալ լավագույն եռյակից:

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Բլեքփուլի» հետ մրցավեճում «Արսենալի» մեկնարկային կազմում տեղ չէին գտել միանգամից 8 առաջատար ֆուտբոլիստներ՝ պաշտպաններ Բելերինը, Հոլդինգը, կիսապաշտպաններ Ջական, Տորեյրան, Իվոբին, Օզիլը, հարձակվողներ Օբամեյանգն ու Լակազետը: Նշված 8 ֆուտբոլիստները «Արսենալի» մեկնարկային կազմում մասնակցել էին Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Կրիստալ Փելեսի» հետ մրցավեճին: Ակնհայտ է, որ Էմերին նշված ֆուտբոլիստներին սկզբունքային խաղից առաջ հանգստանալու հնարավորություն էր տվել:

Ըստ բրիտանացի վերլուծաբանների՝ վաղը Էմերին կպայքարի 4-2-3-1 դասավորությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Լենոն, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Հոլդինգն ու Մուստաֆին: Աջ եզրում կգործի Բելերինը, իսկ ձախից՝ Մոնրեալը, որն ապաքինվել է վնասվածքից: Հենակետային գոտում կխաղան Ջական և Տորեյրան: Կիսապաշտպանության աջ եզրում կլինի Իվոբին, իսկ Օբամեյանգը կխաղա ձախ եզրում: Ենթահարձակվողի դիրքում էլ կլինի Օզիլը, իսկ որպես նոմինալ հարձակվող կխաղա Լակազետը:

Առաջին հայացքից սա «Արսենալի» ամենաօպտիմալ կազմն է այս պահին: Նշենք, սակայն, որ Օբամեյանգին ու Լակազետին ոչ միշտ է հաջողվում կայուն ֆուտբոլ ցուցադրել 50-60 րոպեներից ավելի: «Բլեքփուլի» դեմ ոչ այնքան հաջող հանդիպումից հետո քիչ հավանական է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում: Ամեն դեպքում պետք չէ բացառել մեր ֆուտբոլիստի՝ «Լիվերպուլի» դեմ խաղադաշտում հայտնվելը: Ավելի ստույգ՝ հավանական է, որ առջևի գիծն ուժեղացնելու նպատակով Էմերին Օբամեյանգի կամ Իվոբիի փոխարեն խաղադաշտ դուրս բերի Մխիթարյանին: Վերջինս, ի տարբերություն Օբամեյանգի, ավելի հաջող է խաղում պաշտպանողական գործողությունների ժամանակ: Իսկ «Լիվերպուլն» այն մրցակիցն է, որը հենց հանդիպման սկզբից կփորձի ճնշում գործադրել «Արսենալի» պաշտպանական դիրքերի վրա:

Կրկին Պրեմիեր լիգայում Մխիթարյանը կարող է խաղալ իր նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի դեմ: Նշենք, որ Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալուց հետո Մխիթարյանին չի հաջողվել տխրեցնել Կլոպին՝ գրավելով «Լիվերպուլի» դարպասը: Ու թեև փոքր, այնուամենայնիվ՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն ունի այդ հնարավորությունը:

Խոսելով առաջիկա դերբիի մասին՝ Էմերին նշել է, որ իրենք որոշակի առավելություն ունեն, որը պետք է փորձեն օգտագործել: «Մենք խաղալու ենք «Էմիրեյթսում», և վստահ եմ, որ երկրպագուները հզոր էներգետիկա կհաղորդեն իրենց սիրելի թիմի ֆուտբոլիստներին: «Լիվերպուլը» մեծ թիմ է, բայց դա չի խանգարի մեզ պայքարել 3 միավորի համար: Այս պահին կադրային խնդիրներն այնքան էլ շատ չեն, և կան նախադրյալները երկրպագուներին ուրախացնելու: Արդեն որոշել եմ, թե ովքեր են լինելու մեկնարկային կազմում, և հուսով եմ՝ պայքարի դուրս եկած ֆուտբոլիստները կարդարացնեն սպասելիքները»,- ասել է Էմերին:

Առաջիկա խաղին հնարավոր է չմասնակցի «Լիվերպուլի» առաջատար Սալահը, որը լուրջ կուրուստ կլինի Կլոպի համար: Եգիպտացի ֆուտբոլիստը սուր ցավեր ունի ձեռքի հատվածում և չի կարողացել լիարժեք մարզվել: Ամեն դեպքում պետք է ընդունել, որ «Արսենալ»-«Լիվերպուլ» խաղում հյուրերի հաղթելու հնարավորությունն իսկապես ավելի մեծ է: «Արսենալի» թույլ օղակը շարունակում է մնալ պաշտպանությունը: Ավելին, Էմերիի թիմը վերջին հանդիպումներում գնդակը վերահսկելու հետ կապված լուրջ խնդիրներ է ունենում: «Լիվերպուլի» գլխավոր զենքերից են արագ և սուր գրոհները, որոնք, կարծում ենք, լուրջ խնդիրներ կառաջացնեն «Արսենալի» պաշտպանների համար: Շատ բան կախված է նաև Օզիլից, որի խաղը չստացվելու դեպքում «Արսենալի» միջին և հարձակողական օղակները, որպես կանոն, թույլ և թափթփված տեսք են ունենում:

«Արսենալ»-«Լիվերպուլ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում