ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Իրանի պատվիրակությանը հրավիրել է մասնակցելու Սիրիայի հարցով «Ժնև-2» խաղաղ համաժողովին, որը կանցկացվի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտնել է Պան Գի Մունը մամլո ասուլիսի ժամանակ, ինքը հավաստիացումներ է ստացել Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆից այն մասին, որ իրանական պատվիրակությունը դրական և կառուցողական դեր կխաղա խաղաղ բանակցություններում:
Ավելի վաղ Զարիֆը խոստացել էր ընդունել հրավերը, եթե այն ստացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից:











































