Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է խաղային այն դիրքի մասին, որը համալրման կարիք ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Թիմին ուժեղացում է պետք հարձակման գծում: Ցանկալի է, որ այդ ֆուտբոլիստը կարողանա հանդես գալ ինչպես եզրում, այնպես էլ ենթահարձակվողի դիրքում:
Մարզչական շտաբը տվել է կոնկրետ ֆուտբոլիստների անուններ: Կկարողանան արդյոք ակումբի բաժնետերերը գումարներ ծախսել այդ խաղացողների տրանսֆերների գնման վրա, թե ոչ, դրանում է խնդիրը:
Այդ ֆուտբոլիստների տրանսֆերները տարբեր արժեքներ ունեն: Կարելի է նշել խաղացողի, ում տրանսֆերային արժեքը կազմում է 25 մլն եվրո, հնարավոր է` 15, 10, 3 մլն կամ առհասարակ անվճար: Այլ հարց է, որ պետք է ֆուտբոլիստ, ով իրապես կկարողանա ամրապնդել թիմի հարձակվողական պոտենցիալը»,- ասել է Կարպինը «Чемпионат.com»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:







































