Tuesday, 30 04 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում

Հայաստանի դերն ու մեխը. էական փոփոխություն Կովկասում

Թուրքիայում Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Հայաստանում դարձավ ռեգիոնալ քաղաքականության տարաբնույթ ֆորմատների վերաբերյալ քննարկումների և դրանից Հայաստանի, այսպես ասած, դուրս գտնվելու մասին դիտարկումների հերթական առիթ:

Հարցն իսկապես լուրջ է, որովհետև Հայաստանի շուրջ առկա են առնվազն եռակողմ մի շարք ֆորմատներ, իսկ Հայաստանի մասնակցությամբ ռեգիոնալ որևէ ֆորմատ, ըստ էության, գոյություն չունի: Մենք իհարկե դիտարկում ենք Իրան-Հայաստան-Վրաստան, կամ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, կամ Թուրքմենիա-Իրան-Հայաստան տարբերակներ, և գուցե տարբերակները կարող են լինել ավելի բազմազան և բազմակողմ, սակայն այդ ամենը խիստ տեսական դիտարկումների շարքում է և, համենայնդեպս, ոչ մի նշույլ չկա իրական, պրակտիկ քաղաքականության առումով դրանց մասին խոսելու համար: Այս իրավիճակն արձանագրելիս հաճախ է հղում արվում Հայաստանի նախկին կոռուպցիոն իշխանական համակարգին, Հայաստանի այդ, այսպես ասած, «մեկուսացվածությունը» համարելով այդ համակարգի հետևանք:

Մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ բուն խնդիրը, անշուշտ, արցախյան հարցն ու թուրք-ադրբեջանական քաղաքականությունն է: Իհարկե, հարց կարող է առաջանալ, թե դա ինչով է խանգարում, օրինակ, Իրան-Հայաստան-Վրաստան հարաբերությանը, և այստեղ մենք կարող ենք հանգել եզրակացության, որ խնդիրը Ռուսաստանն է, ոչ թե թուրք-ադրբեջանական տանդեմը: Սակայն, մյուս կողմից, արդյո՞ք այդ հարցում տանդեմը ազդեցություն չունի Վրաստանի մոտեցումների վրա: Խոշոր հաշվով հասկանալի է, որ Հայաստանը ռեգիոնալ ֆորմատներում ընդգրկվելու տեսանկյունից բարդություններն ու խնդիրները միայն սուբյեկտիվ չեն և կախված չեն եղել միայն Հայաստանի իշխող համակարգի բնույթից: Սակայն առանցքային արձանագրումն այն է, որ համակարգի բնույթը էական նշանակություն է ունեցել Հայաստանի ռեգիոնալ դերակատարման հարցում:

Խնդիրն այստեղ այն է, թե արդյո՞ք այդ դերակատարումը չափվում է բազմակողմ ֆորմատների քանակով: Այստեղ է, որ խնդիրը ստանում է հիմնարար բնույթ և արժե հասկանալ, որոշել, գնահատել, թե որն է Հայաստանի դերը և արդյո՞ք այդ դերն արդյունավետ իրացնելու համար պարտադիր պայման է բազմակողմ ֆորմատներում ընդգրկվածությունը, թե՞ Հայաստանը պետք է շեշտը դնի երկկողմ բազմավեկտոր կապերը զարգացնելու վրա՝ չկենտրոնանալով բազմակողմ այլընտրանքային ֆորմատների ուղղությամբ և չվատնելով ավելորդ ջանք ու ժամանակ: Այս հարցերին պատասխանելու համար պետք է պատասխան ստանա հարցը, թե ո՞րն է Հայաստանի դերը ռեգիոնում: Այդ առումով մենք ունենք բաց, մենք չունենք քննարկումներ և դիսկուրս, այդ հարցը տեղ չունի հայաստանյան քաղաքական կյանքի օրակարգում, տեսական և գործնական քննարկումներում:

Այդ հարցը բաց է անգամ փորձագիտական հանրույթի և մեդիաշրջանակում, բացառությամբ մեկ-երկու ԶԼՄ-ների և մի քանի փորձագետների:

Մենք ռեգիոնալ քաղաքականությունը պատկերացնում ենք մեխանիկական տրամաբանությամբ և չափում ենք, այսպես ասած, թվաբանությամբ՝ թե մեր եղա՞ծ ֆորմատներն են շատ, թե՞ չեղած: Ու դա այն դեպքում, երբ Կովկասը ներկայումս բնորոշվում է թերևս հենց հայկական գործոնի հիմնարար առանցքով, որ ձևավորվել է արցախյան շարժման և պատերազմի ընթացքում՝ որպես ռեգիոնալ նոր ստատուս-քվո: Ստատուս-քվո, որը գտնվելով հայկական վերահսկողության ներքո, իր մեջ ներառում է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բազմազան ու բազմաբնույթ շահեր, որտեղ առկա է շահերի լուրջ բախում, սակայն միևնույն ժամանակ նաև դրանից բխող փոխզիջումային մի համակարգ, որ չձևակերպված, բայց գործում է արդեն երկու տասնամյակ:

Եվ սա դե ֆակտո աննախադեպ ֆորմատ է, որը թողած մենք փնտրում ենք ինչ-որ այլընտրանքային ֆորմատներ, երբ հենց մեր շուրջ ձևավորվողներն են, ըստ էության, հայկական գործոնի այլընտրանքների փնտրտուք: Հայաստանի խնդիրն այդ իմաստով եղած աննախադեպ իրողությունն ու ստատուս-քվոն արդիականացնելն ու ամրապնդելն է՝ թե՛ քաղաքական ու տնտեսական, թե՛ քաղաքակրթական բաղադրիչներով: Այդ իմաստով Հայաստանում տեղի ունեցող ներքին վերափոխումները այդ խնդիրները լուծելու, ավելի շուտ սպասարկելու բավականին լավ հնարավորություն են, որը պետք է օգտագործել և որի ուղղությամբ կենտրոնացնել հասարակական-քաղաքական միտքն ու էներգիան:

Turkish, Iranian, Azerbaijani FMs meet in Istanbul

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում