Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հունվարի 20-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա, հայտնել են Վրաստանի նախագահի վարչակազմից:
Անկարայում պլանավորված են պաշտոնական հանդիպումներ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեկի հետ, հայտնում է Trend գործակալությունը:
Այցի շրջանակում Վրաստանի նախագահը կայցելի Աթաթուրքի դամբարան ու ծաղկեպսակ կդնի:
Անկարայում տեղի կունենա երկու երկրների նախագահների համատեղ մամլո ասուլիսը:









































