Monday, 20 05 2024
11:45
Հնդկաստանի վարչապետը ցավակցել է Իրանին
Էս տարի ինչի՞ց ա ասֆալտի հետ կապված էսքան աննախադեպ խնդիրներ առաջացել՝ պատասխանն ունե՞նք. Ավինյան
Հայաստանի նախագահը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին
Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Ավինյան
11:15
Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ
11:13
Իրանի նախագահի և պաշտոնյաների աճյունները տեղափոխվել են Թավրիզ
11:08
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով
11:00
Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցված է
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար
10:15
Ողբերգական աղետ. Իրանի կառավարությունը ցավակցել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳ նախարարի մահվան առթիվ
Իրանահայությունն ապտակ հասցրեց հակահայկական քայլեր անողներին
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հայաստանը Doing Business-2019-ի աղյուսակում բարելավել է դիրքը` զբաղեցնելով 41-րդ տեղը

Հայաստանը Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության (Doing Business) վարկանիշում 41-րդն է, նախորդ տարվա 47-րդ տեղի համեմատ: Համաշխարհային բանկի խմբի հրապարակած «Գործարարություն» զեկույցի ցուցանիշները ներկայացնելով՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն նշեց, որ Հայաստանի վարկանիշի առաջընթացի հիմնական պատճառները տարբեր բարեփոխումներում արտացոլված գործարարության կարգավորման միջավայրի բարելավումներն են:

«Սահմանագծից հեռավորության ցուցանիշով, որը գնահատվում է երկրի կանոնակարգման արդյունավետության բացարձակ մակարդակի 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն  համապատասխանում է  ամենացածր կատարողականին,  իսկ 100-ը` սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարություն 2019» զեկուցում բարձրացել է 75.37-ի`«Գործարարություն 2018»-ի 73.31-ի դիմաց: Սա նշանակում է, որ Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է»,- նշեց նա:

Բոսութղոն տեղեկացրեց, որ «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ՝ Հայաստանը նշանակալի բարելավումներ է ներդրել հինգ ոլորտներում: Մասնավորապես՝ Հայաստանը ընկերությունների հիմնումը դյուրացրել է` տալով իրավաբանական անձի գրանցման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարող կամավոր հաշվառվելու հնարավորություն: «Հայաստանն էլեկտրականության ստացումը ավելի արագ է դարձրել`էլեկտրականության նոր միացում ապահովելու ընթացակարգերի համար սահմանելով ավելի կարճ ժամանակահատված: Հայաստանն ուժեղացրել է փոքր ներդրողների պաշպանությունը, դյուրացրել է հարկերի վճարումն ու պայմանագրերի կիրարկումը»,- ասաց նա:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով` հիմա մեկ օրով ավելի պակաս ժամանակ է պահանջվում Հայաստանում բիզնեսը գրանցելու համար, նախորդ տարվա համեմատ: «Այս ցուցանիշով Հայաստանը ութերորդն է դառնում ամբողջ աշխարհում լավագույն կատարողական դրսևորած երկրների թվում»,-հավելեց նա:

Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով առաջ է անցել հարևան Թուրքիայից, որը զբաղեցնում է 43 հորիզոնականը, սակայն զիջում է մյուս հարևան Վրաստանին, որը 6-րդն է աղյուսակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում