Մալայզիայի թահավոր Աբդուլա Հալիմ Մուադզամ Շախը պաշտպանել է քրիստոնյաների կողմից «Ալլահ» բառի արտաբերման արգելքը՝ հաղորդում է Reuters-ը:
Համապատասխան հայտարարությունը նա արել է ծննդյան օրվա կապակցությամբ:
Թագավորը նաև կոչ է արել քրիստոնյաներին՝ հարգել Մալայզիայի ավանդական մուսուլմանական մեծամասնությանը:
Չնայած որ Մալայզիայի թագավորի տիտղոսը զուտ խորհրդանշական է, նրա հայտարարությունները մեծ ազդեցություն են գործում երկրի քաղաքականության վրա:











































