Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ սկսվում է Արմեն Մովսիսյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 38-ամյա Արմեն Մովսիսյանը, լինելով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին իմացել է, որ իր հետ պատիժ կրող Ա.-ին պետք է հանձնուք ուղարկվի:
Նա խնդրել է, որ այդ հանձնուքի հետ միասին ՔԿՀ տեղափոխվի նաև գործով չպարզված անձի կողմից իր՝ Արմենի համար նախատեսված հանձնուքը:
ՔԿՀ հանձնուքների ընդունման կետում դատապարտյալ Մովսիսյանի համար նախատեսված հանձնուքի զննության ընթացքում «Բջնի» հանքային ջրի տարայի մեջ լցված մուրաբայի միջից ՔԿՀ աշխատակիցները հայտնաբերել ու առգրավել են թաքցված խոշոր չափի՝ 0,024 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց պարունակող երեք դեղահաբեր:
Այսպիսով, առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Արմեն Մովսիսյանը առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոցը ապօրինի ձեռք բերել չի կարողացել և հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:







































