ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կազանյան հանդիպումը որևէ բան չի փոխել: «Մեծ հաշվով մեր ժողովրդի, պետության համար ձգձգվող հակամարտությունը պարտություն է, որովհետև դա մեր ժողովրդից, պետությունից է գնում: Իսկ այդ գինը վճարողը ժողովուրդն է: Այս դեպքում հաղթանակի մասին խոսելն անիմաստ է»,- ընդգծեց Պետրոս Մակեյանը:
Ինչ վերաբերում է ներքին ճակատում, ընդդիմության և իշխանության ակնկալվող երկխոսությանը՝ Պետրոս Մակեյանը նշեց, որ երկու հակառակ
բևեռների, տեսակետների ենք բախվել: Կոնգրեսի օրակարգն արտահերթ ընտրություններն են: Սերժ Սարգսյանն էլ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում նշեց, որ նման քաղաքական հիմքեր չի տեսնում: Ուստի մենք պետք է մտածենք մեր քայլերն այնպիսի հաջորդականությամբ և ինտեսիվությամբ առաջ տանեք, որպեսզի կա՛մ պարտադրենք մեր օրակարգը իշխանություններին, կա՛մ էլ իրենք սցենարը փոխեն: