Ուայթի մականվամբ հայտնի Բոսթոնի մաֆիայի պարագլուխ Ջեյմս Բալջերը բանտում մահացել է: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Winter Hill քրեական խմբավորման 89-ամյա պարագլուխը մահացած է հայտնաբերվել հոկտեմբերի 30-ին, Արևմտյան Վիրջինիա նահանգի դաշնային բանտում:
Բալջերը պատիժ է կրել 2013-ից՝ 11 սպանության, շորթումների և զենք պահելու մեջ մեղադրվելով: Նրան երկու ցմահ պատժաժամկետի և հավելյալ հինգ տարվա ազատազրկման են դատապարտել:
Մինչ ձերբակալությունը նա քսան տարի շարունակ թաքնվել է իշխանություններից: FBI-ի ցուցակում Ուսամա բեն Լադենից հետո Ուայթին ամենահետախուզվող հանցագործն էր:










































