Թբիլիսիում կիրակի օրը ժամանել են ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների 3 պատվիրակություններ, ինչպես նաև սենատի տարբեր կոմիտեների աշխատակիցներ: Այս մասին գրում է Trend-ը:
Նրանք Վրաստանում կմնան մի քանի ժամ՝ անցկացնելով մի շարք հանդիպումներ:
Առաջին հանդիպումն արդեն տեղի է ունենում խորհրդարանական ընդդիմության՝ Միացյալ ազգային շարժման գրասենյակում:
Սենատորները և կոնգրեսականները նաև աշխատանքային հանդիպումներ կանցկացնեն Վրաստանի նախագահի, վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, արտգործնախարարի, պաշտպանության և արդարադատության նախարարների, եվրաինտեգրման հարցերով նախարարի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Կոնգրեսականների և սենատորների պատվիրակության, որը ղեկավարում է սենատոր Ջեյմս Ինհոֆը, կազմում են սենատոր Ջոն Բուզմանը և կոնգրեսականներ Վերն Բյուքենենը, Էնդեր Քրենշոն, Էն Կիրկպատրիկը և Սթիվ Փիրսը, ինչպես նաև սենատի համապատասխան կոմիտեների խորհրդականներ:
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ընթացիկ հարցեր:









































