Ուկրաինայում ընդդիմության կողմնակիցները կիրակի օրը ծրագրում են Կիևի կենտրոնում անցկացնել հանրահավաք՝ չնայած փողոցային ելույթները սահմանափակող նոր օրենքներին: Այս մասին գրում է BBC-ն:
Անցյալ ուրբաթ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից ստորագրված օրենքների փաթեթը խիստ քննադատության է արժանացել ընդդիմության ղեկավարների և իրավապաշտպանների կողմից:
Մասնավորապես, օրենքով պատիժներ են նախատեսվում ցուցարարներին աջակցելու և հանրահավաքների ժամանակ պաստառներ տեղադրելու օգնության համար: Այս օրենքների նկատմամբ իրենց անհանգստությունն են հայտնել ԱՄՆ-ը և Եվրամիությունը:






































