Սոմալեցի ծովահենները 2012-ից հետո առաջին անգամ նավ են գրավել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հաղորդվում է, որ Տոգոյի դրոշի ներքո լողացող MV Marzooqah բեռնատար նավը գրավել են Կարմիր ծովում, որից հետո ծովահեններն այն ուղղել են դեպի Սոմալիի ափեր:
Գործակալության տվյալներով՝ հնդիկներից, եգիպտացիներից և սիրիացիներից կազմված նավի անձնակազմի վրա հարձակվել են 9 սոմալեցի ծովահեններ:
Ներկայումս նավի սեփականատերերը փորձում են կապ հաստատել ծովահենների հետ և իմանալ նրանց պահանջների մասին:










































