Նյու Յորքի Վեստմինստերյան ակումբում բացվել է շների ցուցահանդես: Այնտեղ առաջին անգամ ցուցադրվել են շների երեք նոր ցեղատեսակներ:
2014-ին շների հեղինակավոր շոուին մասնակցելու համար սեփականատերերը գրանցել են չինուկ, պորտուգալական պոդենգո-պեկվենդո և ռեթերյեր ցեղատեսակի շներ:
Վերջին ցեղատեսակը կրծողներին որսալու համար է, սակայն սեփականատերերի համար նրանք մեծ արժեք են ներկայացնում:
Չինուկ ցեղատեսակի գրանցված շները ամբողջ աշխարհում հազարից ավելի չեն: Նրանց բազմացրել են ծանր բեռներ տեղափոխելու համար, սակայն այդ կենդանիները, պարզվում է, շատ լավ տնային կենդանիներ են:
Այս մասին գրում է MIGNews.ru-ն:









































