Ճապոնիայի իշխող՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հանդես է գալիս Սահմանադրության մեջ փոփոխությունների օգտին, ինչպես նաև աջակցում է «ակտիվ պացիֆիզմի» վերաբերյալ կառավարության թեզը:
Այս որոշումներն ընդունվել են Տոկիոյում՝ կուսակցության 81-րդ համագումարի ժամանակ՝ հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Համագումարը ընդունել է նոր տարում կուսակցության աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնք համընկնում են երկրի վարչապետ Սինձո Աբեի քաղաքականության հետ՝ կապված Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու և «ակտիվ պացիֆիզմի» թեզին աջակցելու հետ: Այս վերջինի տակ Աբեի կառավարությունը հասկանում է միջազգային գործերում Ճապոնիայի ավելի ակտիվ մասնակցություն:
Համագումարը նաև աջակցել է կառավարության ղեկավարի՝ Յասուկունի տաճար այցելելու ավանդույթը, որտեղ խոնարհվում են «կայսեր և մեծ Ճապոնիայի» համար կյանք տված բոլոր մարտիկների հոգիների առջև:











































