Friday, 12 06 2026
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ

Ո՞վ և ինչպե՞ս Կազանի գագաթնաժողովը դրդեց տապալման. Ստանիսլավ Տարասով

Ռուսական Regnum գործակալության կայքում հրապարակվել է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի «Ո՞վ և ինչպե՞ս Մեդվեդև-Ալիև-Սարգսյան գագաթնաժողովը դրդեց տապալման» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Շատ փորձագետներ Կազանում կայացած Մեդվեդև-Ալիև-Սարգսյան գագաթնաժողովը համարում են տապալված: Այն իր արդյունքներով իսկապես կտրուկ տարբերվում է Մայնդորֆում, Աստրախանում ու Սոչիում կայացած համանման գագաթնաժողովների արդյունքներից: Դա ունի բազմաթիվ պատճառներ: Առաջին հերթին Կազանի գագաթնաժողովից առաջ համաշխարհային դիվանագիտությունը, ապա նաև բազմաթիվ փորձագետներ կտրուկ բարձրացրեցին «ակնկալիքների նշաձողը»:

Գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգթոնում բանակցություններ վարեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Դրանց արդյունքներով հուսալի հայտարարություններ հնչեցվեցին, ինչը կասկած չէր թողնում խաղաղության համաձայնագրի նախագծի առկայության մասին: Դա հաստատվեց նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հայտարարությամբ:

Միաժամանակ արևմտյան լրատվամիջոցներում նկատվեց այդ փաստաթղթի բովանդակության մասին «տեղեկատվական արտահոսք»: Դրա գլխավոր իմաստը հետևյալն է. Բաքուն ու Երևանը պետք է իրավական պարտավորված ձևով հայտարարեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառումից հրաժարվելու մասին, իսկ Մադրիդյան սկզբունքները հանդիսանում են կարգավորման հիմնական գլխավոր սկզբունքները:

Դրանից հետո Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջնորդությամբ պետք է անցում կատարվի «Ճանապարհային քարտեզ»-ին: Տեխնոլոգիական տեսանկյունից պիտի կատարվեր հետևյալը. Երևանը վերադարձնում է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, այդ թվում Ֆիզուլու, Աղդամի, Ջեբրաիլի, Զանգելանի, Կուբաթլիի ու Քելբաջարի շրջանները, ինչպես նաև Լաչինի շրջանի 13 գյուղերը: Այդ տարածքների անվտանգությունն ապահովում են միջազգային խաղաղապահները, որոնց կազմը հստակեցվելու է հետագայում: Լաչինի շրջանը մնալու է որպես Հայաստանն ու Ղարաբաղը միմյանց կապող միջանցք:

Ողջ ինտրիգը պտտվում էր Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի շուրջ: Հիշեցնենք, որ այդ փաստաթուղթը Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացվել է 2007 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի կողմից: 2010 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հայկական ու ադրբեջանական կողմերին արդեն ներկայացրին այսպես կոչված դրա նորացված տարբերակը:

Դրանում ներառված են Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձն Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հստակեցումը, անվտանգության ու ինքնավարության երաշխիքները, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը և ամենագլխավորը` հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի որոշումը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտեցումների վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարությունում բարդ պայքար է ընթանում: Դրա վառ օրինակը հանդիսացավ այն, որ Կազանի գագաթնաժողովի նախօրեին, երբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խոսեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նշմարվող հեռանկարների մասին, անմիջապես դրա հետ չհամաձայնեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն: Վերջինս ուղիղ հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունը «մշտապես ձախողում» է ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցությունները` դրանով իսկ «անխուսափելի» դարձնելով խնդրի լուծման ռազմական ճանապարհը:

Հայաստանի ղեկավարության գործողությունների ուղղվածությունը, Երևանի դիվանագիտական ռազմավարությունը չունի հատուկ գաղտնիքներ. եթե կարիք լինի մի շարք շրջաններ վերադարձնել Ադրբեջանին, ապա դա անհրաժեշտ է անել Ղարաբաղի կարգավիճակի փոխհատուցման դիմաց: Եթե դա չի ստացվում, ամեն դեպքում հայկական կողմը շահում է պատմական ժամանակ, քանի որ որքան երկար ժամանակ Ղարաբաղը գտնվի Ադրբեջանի պետական իրավասությունից դուրս, այնքան նա ավելի մեծ հնարավորություններ կստանա իր պետականության ձեռք բերման համար:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա այն իր էությամբ անտրամաբանական է: Եթե Բաքուն իսկապես իր վերջնական վճիռն է համարում տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքներին հավատարիմ մնալը, ապա նա պետք է հրապարակավ և փակ բանակցությունների ժամանակ այդ հարցում մինչև վերջ մնա իր դիրքում: Մինչդեռ գործնականում Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես հիմք է ընդունում Մադրիդյան սկզբունքները, որոնցում, որքան էլ որ նա խուսանավի, գրված է Ղարաբաղի «միջանկյալ» և «վերջնական» կարգավիճակների սցենարների մասին:

Դրա համար էլ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը լինելու է միայն որպես «Ադրբեջանի ինքնավար շրջան», հարց է առաջանում, թե կոնկրետ ո՞ւմ է հասցեագրված այդ կոչը: Եթե դա հասցեագրված է սեփական ժողովրդին, ապա անհրաժեշտ է պատմել բանակցային գործընթացի մասին ողջ ճշմարտությունը: Իսկ եթե խոսքը գնում է այդ գործընթացի գլխավոր «խաղացողներին» հասցեագրված «ազդանշանների» մասին, ապա նրանց արձագանքն այդպիսին չէ, ինչպես որ ենթադրում են Բաքվում:

Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող խորհրդավորության մշուշն առաջացնում է ոչ քիչ թվով խնդիրներ: Օրինակ, Կազանի գագաթնաժողովն ավարտվեց ձևական և շատ աղքատ բովանդակություն ունեցող փաստաթղթի ստորագրմամբ. «Պետության ղեկավարները հաստատել են մի շարք խնդիրների շուրջ փոխըմբռնման կայացումը, որոնց լուծումը կնպաստի հիմնարար սկզբունքների հավանության արժանացման համար պայմանների ստեղծմանը»:

Տվյալ դեպքում միակ իմաստալից արտահայտությունը սա է. «հիմնարար սկզբունքների հավանության արժանացման համար պայմանների ստեղծումը»: Սակայն գագաթնաժողովի նախօրեին խաղաղության համաձայնագրին հասնելու համար ստեղծված բարենպաստ պայմանները փոփոխած հանգամանքները մնում են խորհրդավոր:

Գոյություն ունեն առանձին փաստեր, որոնք հնարավորություն են ընձեռում ի հայտ բերելու ինտրիգի ուրվագծերը: Կազանի գագաթնաժողովի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանն անսպասելիորեն Երևանին ու Բաքվին առաջարկեց ԵԱՀԿ-ի շրջանակներից դուրս երկկողմանի բանակցություններ սկսել: Դրան հետևեց ԵԽԽՎ թուրք նախագահ (Էրդողանի կուսակից – 1in.am) Մեվլյութ Չավուշօղլուի տարօրինակ (ճիշտ է` հետագայում այն հերքվեց Հայաստանի արտգործնախարարության կողմից) հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 3-5 շրջանի վերադարձի մասին:

Իսկ ահա Վաշինգթոն կատարած այցի ժամանակ արտաքին քաղաքականության գծով Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Հարավային Կովկասում և հարևան այլ տարածաշրջաններում առկա հակամարտությունների կարգավորումը Թուրքիայի համար հանդիսանում է առաջնահերթ, և որ Անկարան հուսով է, որ Հարավային Կովկասում դիվանագիտական ակտիվությունը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերին:

Դրանով ստեղծվել է յուրօրինակ քաղաքական ֆոն. Թուրքիան ու Հայաստանը վերսկսել են գաղտնի բանակցությունները, և հենց որ Երևանը սկսի ազատել 3-5 շրջանները, Անկարան կսկսի վավերացնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և այդ երկրի հետ իր սահմանի բացման մասին ցյուրիխյան արձանագրությունները: Ի դեպ, հենց դա էր բխում ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուի հետևյալ հայտարարությունից. «Վաշինգթոնը կտրականապես աջակցում է Թուրքիայի ու Հայաստանի մերձեցմանը և տարածաշրջանում խաղաղության հասնելուն ուղղված մյուս ջանքերին»:

Այդպիսով, եթե Բաքուն Կազանում Ղարաբաղի մասին խաղաղության համաձայնագիր ստորագրեր Հայաստանի հետ, ապա նա կհայտնվեր բարդ իրավիճակում. մի կողմից նա, վերադարձնելով շրջանների մի մասը, պետք է երաշխիքներ տրամադրեր Ղարաբաղում հանրաքվեի անցկացման մասին, իսկ մյուս կողմից էլ նա պետք է հաշվի նստեր այն փաստի հետ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շնորհիվ Հայաստանը դուրս է գալիս շրջափակումից: Դրա համար էլ չպետք է զարմանալ, որ Իլհամ Ալիևը որոշեց շրջափակել այդ գործընթացը:

Ի՞նչ է սպասվում հետագայում: Ադրբեջանցի քաղաքագետ, Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով` «մոտակա ժամանակներս` ծայրահեղ դեպքում ամռանը, չպետք է ակնկալել նոր բանակցություններ և ղարաբաղյան բանակցային գործընթացի վերակենդանացում»: Դմիտրի Մեդվեդևի միջնորդական ջանքերը սպառել են իրենց պաշարը և չպետք է ակնկալել, թե Ռուսաստանը տվյալ ուղղությամբ քայլեր կձեռնարկի մինչև նախագահական ընտրություններ:

Միևնույն ժամանակ Մուսաբեկովը գտնում է, որ «Կազանի գագաթնաժողովի ձախողումն իր ազդեցությունը կունենա Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև էներգետիկ համագործակցության վրա»: Եթե Բաքուն իսկապես սկսի դրեյֆել դեպի Թուրքիայի կողմից ակտիվորեն քարոզվող Nabucco գազատարի նախագծի կողմ, ապա պարզ կդառնան նաև Անդրկովկասում թուրքական դիվանագիտության նախագծերը: Սակայն առայժմ փաստը մնում է այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետը վերստին հետաձգվեց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում