Հունվարի 17-ին Միշել Օբաման նշեց ծննդյան 50-ամյակը: Այդ կապակցությամբ ԱՄՆ առաջին տիկինը դարձել է Ամերիկացի թոշակառուների ասոցիացիայի անդամ:
52-ամյա Բարաք Օբամայի կինը Twitter-ում տեղադրել է անդամության քարտով իր լուսանկարն ու մեկնաբանել. «Ուրախ եմ միանալ 50+ ակումբին: Գնահատեք իմ AARP քարտը»:
Ասոցիացիայի ներկայացուցիչն իր երախտագիտությունն է հայտնել՝ ասելով, որ տիկին Օբաման ոչ միայն օգնում է փոխել ամերիկացիների հայացքները ծերության վերաբերյալ, այլև ցույց է տալիս, թե որքան լավ տեսք կարելի է ունենալ 50 տարեկանում: Այս մասին գրել է spletnik.ru-ն:
Անցյալ տարի ծննդյան օրը Միշել Օբաման սոցցանցում բացել էր իր պաշտոնական օգտահաշիվն ու ցուցադրել նոր սանրվածքը, որի մասին բավականին երկար խոսվեց: Ավելի ուշ նա կատակել էր, թե դա «միջին տարիքի ճգնաժամի» արտահայտություն էր:











































