Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 22 մարդ՝ հայտնում է Global Post-ը:
Ներկա պահին 5 մարդ համարվում է անհետ կորած:
Իտաոկա քաղաքի բնակչության շուրջ 10%-ը ջրհեղեղի և սողանքների պատճառով մնացել է առանց օթևանի: Անձրևների հետևանքով Պոլմիտալ գետը դուրս է եկել ափերից:
Արտակարգ ծառայությունները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում բնական աղետից տուժած քաղաքացիներին:












































