Նիդերլանդներում 3D տեխնոլոգիաների օգնությամբ աշխարհում առաջին կամուրջն է ստեղծվել։ Այն տեղադրվելու է ամստերդամյան ջրանցքներից մեկի վրա։ Այս մասին գրում է mx3d-ն։
Կամրջի զանգվածը մոտ չորս տոննա է։
Կամուրջը ստեղծվել է 3D տպագրության տեխնոլոգիայով՝ աղեղային զոդման մեթոդով։ Տվյալ նախագիծն իրականացվել է երեք տարիների ընթացքում։
Կոնստրուկցիան փաստացի «աճեցվել» է զոդման սարքով հատուկ ռոբոտի կողմից։