Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Տատա Սթիլ շախմատային մրցաշարը:
Հայաստանի ազգային հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը շարունակում է փայլել: Լևոնը 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Ուեսլի Սոյին:
Արոնյանը, տոնելով իր 3-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակած միավորների թիվը հասցրել է 5-ի: 6-րդ տուրը դեռ չի ավարտվել, բայց տուրի արդյունքում Արոնյանը կշարունակի պահպանել միանձնյա առաջտարի դիրքը, քանի որ 2-րդ տեղը կիսող Գրիրն ու Դոմինգեսն ունեն 3.5-ական միավոր:
Հավելենք, որ մրցաշարն ավարտվելու է հունվարի 26-ին:









































