Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական խաղում 1:3 հաշվով պարտության է մատնել «Կայզերսլաուտերն»-ին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է առաջին խաղակեսին:
Մխիթարյանը 28-րդ րոպեին 11մ հարված է վստակել, որն իրացրել է գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը:
«Կայզերսլաուտերն» – «Բորուսիա»՝ 1:3
0:1 Ռոյս (28′, 11մ), 1:1 Գաուս (32′), 1:2 Բլաշիկովսկի (77′), 1:3 Լևանդովսկի (81′)








































