Firmenwagenmonitor 2018 հետազոտության արդյունքների համաձայն՝ ավտոմեքենաները գերմանացի ծառայողների փոխհատուցման փաթեթին կից տրվող կարգավիճակի և հաճելի բունուսի վկայություն են։ Գերմանիայում ընկերություններին տրամադրված ավտոմեքենաներով երթևեկում են աշխատակիցների 11 տոկոսը, ընդ որում տղամարդիկ ավելի հաճախ, քան կանայք։
Ավելի հաճախ ծառայողական ավտոմեքենաներ տրամադրվում են վաճառքի ոլորտի աշխատողներին, նրանցից օգտվում է յուրաքանչյուր հինգերորդը։ Միայն ղեկավարության կազմում ավտոմեքենաներից օգվում է 64 տոկոսը։ տարածված է նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում աշխատողներին ավտոմեքենաներ տրամադրելու փորձը։
Ամենաթանկարժեք ավտոմեքենաներով երթևեկում են հարգային խորհրդատվության և իրավունքի ոլորտների ընկերությունների ղեկավարները։ Նրանց մեքենաների արժեքը կազմում է € 57,9 հազար, իսկ սովորական աշխատողների շարքում ամենաթանկ մեքենաներից օգտվում են մարքեթինգային և PR մասնագետները`3 9,7 հազար եվրո, վաճառքի մասնագետները` 38,7 հազար եվրո: