Փչացած խնձորը չեն փորձում մաքրել, նույնիսկ մոտիկ չեն գնում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը:
«Հոկտեմբերի 27-ից հետո վատից եկավ ավելի վատ: Մինչև բացահայտումներ չլինեն, ոչ մի լավ բան չի լինելու: Մարդիկ խուսափում են իրենց բաժին ավգյան ախոռները մաքրել, եթե չբերեն էլ մի օր հեղեղը կգա կտանի, չեն կարողանում փտած խնձորը մաքրել»,-նշեց Պավել Մանուկյանը:
Պավել Մանուկյանը նոր իշխանություն չի տեսնում․ «Ես ժողովրդի ցասումն եմ արտահայտել, ես հանցանք չեմ կատարել, որ համաներման արժանանամ»:
Ըստ նրա՝ նոր խորհրդարանը երկար կյանք չի ունենա:
Պավել Մանուկյանը այսօր էլ դեմ է «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծմանը:







































