Ազգային Հաթերաս հրվանդանի առափնյա շրջանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի լողափերին հայտնված տարօրինակ պայուսակները բնական ծագում ունեն: Այս մասին հաղորդում է Science Alert-ը:
Ուղղանկյունաձև արտասովոր սև օբյեկտները, որոնք ալիքներն ափ են նետել, անհանգստացրել են տեղի բնակիչներին, որոնք դա համարել են որպես աղբով ծովի աղտոտվածության վկայություն:
«Ո՛չ, դա պլաստիկ չէ: Դրանք կատվաձկների ձվեր են», — Facebook-ում հայտարարել են Հաթերաս Ազգային հրվանդանի առափնյա շրջանի իշխանությունները:
Պարզվել է, որ լողափերին կատվաձկների ձվերի դատարկ պարկուճներ են հայտնաբերվել: Դրանցից յուրաքանչյուրի ներսում մեկական մեծ ձու է եղել, իսկ «թաթիկները» հատակին ամրանալու համար են ծառայել:
https://www.facebook.com/CapeHatterasNS/posts/1958821077502610











































