Չինաստանում, շինհրապարակում բանվորները դինոզավրերի քարացած ոսկորներ են հայտնաբերել։
Ոսկորների մի մասը գերազանց վիճակում են եղել։ Հնէաբաններին հաջողվել է դրանցից դինոզավրերի ամբողջական կմախքներ հավաքել։ Աշխատանքները դեռևս շարունակվում են. 100 միլիոն տարեկան քարերը գիտնականները խնամքով մաքրում են, որպեսզի առանձնացնեն մոլորակի վրա դեռ մինչև մարդկանց ի հայտ գալն ապրած արարածների ատամները, ճանկերն ու ողնաշարները։ Գիտնականներին օգնում է ոստիկանությունը, որը պեղումների ժամանակ հսկում է ոսկորները, որպեսզի դրանք որպես սուվենիր վաճառելու համար չգողանան։ Աշխատանքներն ավարտելուց հետո նախատեսվում է քաղաքում թանգարան բացել։








































