«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի մոտ գրունտային ջրերում ռադիոակտիվ նութերի քանակը հասել է կայանում վթարի պահից ի վեր ամենաբարձր մակարդակին: Այս մասին հայտնում է ԱԷԿ-ի օպերատոր ընկերությունը՝ «Տոկիո էլեկտրիկ փաուերը»:
Նախօրեին կայանի երկրորդ էներգաբլոկի տարածքից վերցված ջրի նմուշներում ռադիոակտիվ նյութերի պարունակությունը 1 լիտր ջրում գերազանցել է 2.7 մլն բակերելը, մինչդեռ նորման 150 բակերելն է:
Ջրից արտազատվում է ուժեղ բետա-ճառագայթում, ինչը վկայում է, որ դրանում առկա է ռադիոակտիվ ստրոնցիում-90:









































