Google ընկերությունը երկու տարվա ընթացքում 48 աշխատակից է ազատել աշխատանքից, որոնք մեղադրվում էին սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ընկերության ներքին ցանցի նամակին, որը ստացել են աշխատակիցները Google-ի ղեկավար Սունդարա Պիչաիից։
Նամակում նշվում է, որ 48 աշխատակիցներից 13–ը ընկերությունում բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Նամակում նաև ասվում է, որ աշխատանքից ազատված աշխատակիցներից ոչ մեկը ազատման նպաստ չի ստացել։
Պիչաիի նամակը ԶԼՄ–ներում հրապարակված այն տեղեկատվության արձագանքն է եղել, թե Google-ը Android-ի հեղինակ Էնդի Ռուբինին, որը մեղադրվում էր սեռական ոտնձգությունների մեջ, աշխատանքից ազատելուց հետո 90 միլիոն դոլար է վճարել։









































