Դուբլինի խորհրդանիշներից մեկը՝ Մոլի Մալոունի բրոնզե հուշարձանը, որոշել են օգտագործել կրծքագեղձի քաղցկեղի խնդրին քաղաքացիների և զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրելու համար՝ գրում է AdWeek կայքը։
Գաղափարի հեղինակը իռլանդական Rotcho գործակալությունն է, իսկ պատվիրատուն՝ Marie Keating Foundation ոչ կոմերցիոն բժշկական կազմակերպությունը:
Ընկերության հիմնադիրները հիշեցրել են կրծքագեղձի քաղցկեղի ինքնախտորոշման կարևորության մասին, քանի որ գոյացությունը կարելի է ինքնուրույն հայտնաբերել շոշափելու միջոցով։ Այդ նպատակով արձանի կրծքի վրա տեղադրել են ոչ մեծ բրոնզե գունդ, որ խորհրդանշում է ուռուցքը։
Զբոսաշրջիկներին և քաղաքացիներին, որոնք ձեռքով դիպչում են քարե կրծքին՝ ի նշան հաջողության, հարցրել են, թե նկատում են նրանք արդյոք ինչ-որ տարօրինակ բան։ Պարզվել է, որ այդ գնդիկը ոչ-ոք չի նկատել։ Այդպիսով ընկերության հիմնադիրները ցանկացել են ցույց տալ, որ կանայք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն կասկածելի համախտանիշներին։










































