Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ինչ անակնկալ է սպասվում Մարտի 1-ի գործում. ընտրությունից առա՞ջ, թե՞ հետո

Նախօրեին խորհրդարանում ունեցած գործնականում ծրագրային ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ և բավականին ինտրիգային հայտարարություն արեց՝ խոսելով Մարտի 1-ի գործը բոլոր անկյուններով բացահայտելու մասին: Նա հայտարարեց, թե կոչ է անում հոգեբանորեն պատրաստվել այնպիսի բաներ լսելու, որը հեշտ չի լինելու: Մարտի 1-ը Հայաստանի նորագույն պատմության ամենազգայուն դրվագն է, բոլոր առումներով:

Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խիստ հատկանշական է, որովհետև հարց է ծագում, թե ինչ պետք է լսի հանրությունը, որ չի լսել մինչ այսօր: Թվում է, որ հասարակությունն առ այսօր սպասում է լսել միայն Մարտի 1-ի գործով արդարացի դատավճիռ, որը կվերաբերի այդ օրերին իշխանության այն պատասխանատուներին, որոնք չպետք է թույլ տային բռնություն հանրության հանդեպ և դրա հետևանքով մարդասպանություն Երևանի կենտրոնում, բայց թույլ են տվել, իսկ գուցե նաև անմիջական հրաման են տվել հանրությանը ճնշելու հարցում՝ անգամ մարդկանց կյանքից զրկելու առաջ կանգ չառնելու առումով:

Դատավճիռ լսելը հազիվ թե հանրության համար դժվար լինի և ունենա հոգեբանական պատրաստվածության կարիք: Հետևաբար պետք է եզրակացնել, որ վարչապետը նկատի ունի բոլորովին այլ տեղեկատվություն, որ առաջիկայում կլսի հասարակությունը: Ընդ որում, հատկանշական է, որ խոսքը գործը բոլոր «անկյուններով» բացահայտելու մասին է, ինչը գուցե ակնարկ է առ այն, որ այստեղ կան նաև «ուշադրությունից դուրս մնացած» հանգամանքներ, և ըստ ամենայնի հենց նոր հանգամանքներ լսելու մասին է խոսքը:

Մյուս կողմից՝ իհարկե պետք չէ բացառել, որ հոգեբանորեն պետք է պատրաստվի ոչ թե հանրությունը կամ ոչ միայն հանրությունը, այլ նաև ամենատարբեր հասարակական-քաղաքական սուբյեկտներ, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունեցել Մարտի 1-ին՝ գործող իշխանությունից բացի, կամ հանրությունը նոր պետք է տեղեկանա, թե ինչ այդպիսի առնչություններ են եղել: Բոլոր դեպքերում, հայտարարությունն իսկապես ուշագրավ է և բացում է բավականին զգայուն հարցի վերաբերյալ որոշակի ինտրիգ, ու այն էլ մի ժամանակահատվածում, երբ հասարակական-քաղաքական կյանքը կենտրոնացած է արդեն դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելու օրակարգի և կարծես թե արդեն անշրջելիորեն սկսված գործընթացի վրա:

Վարչապետի հայտարարության մյուս ուշագրավ կողմն էլ հենց այդ է: Փաստորեն, Մարտի 1-ի վերաբերյալ անսպասելի, անակնկալ տեղեկությունների մասին վարչապետն ազդարարում է այդ գործընթացին զուգահեռ, և հարց է ծագում՝ այդ տեղեկությունները հասարակությունը կլսի և դրան պետք է հոգեբանորեն պատրաստվել խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո՞, երբ լուծված կլինի ամբողջական իշխանափոխության ու թավշյա հեղափոխության ավարտի հարցը, թե՞ դրանից առաջ, այսինքն՝ նախընտրական շրջանում, որով գուցե կլուծվեն նաև ամբողջական իշխանափոխության և հեղափոխությունն ավարտելու համար անհրաժեշտ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում