Wednesday, 17 06 2026
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ արտահայտվել Է Brexit-ի շուրջ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ հրապարակավ կարծիք Է հայտնել Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առաջիկա դուրս գալու շուրջ, նշելով ԵՄ-ի եւ Միացյալ Թագավորության դաշինքի ամրությունը: Այդ մասին, հոկտեմբերի 24-ին հայտնել Է Sky News հեռուստաալիքը:

«Մենք կանգնած ենք Եվրոպայի հետ նոր գործընկերային հարարբերությունների առջեւ, եւ մեր կարեւորագույն ակտիվը մեր ընդհանուր արժեքներն են ու պարտավորությունները: Եվ դրանք ցույց են տալիս, որ նույնիսկ չնայած փոփոխություններին, մեր տեւական դաշինքը մնում Է ամուր, եւ մենք՝ որպես նորարարներ, առեւտրական գործընկերներ ու ինտերնացիոնալիստներ, վստահությամբ ենք նայում ապագային»,- ասել Է թագուհին Բուքինգհեմյան պալատում կայացած ճաշկերույթի ժամանակ:

Հանդիսավոր միջոցառումը կազմակերպվել Էր թագավորական պալատում ի պատիվ Նիդեռլանդների Վիլեմ-Ալեքսանդր թագավորի եւ Մաքսիմա թագուհու այցի: Ընդունելությանը ներկա են եղել 150 հյուրեր, որոնց թվում Էին արքայազն Ուիլյամն ու իր տիկին Քեյթը, արքայազն Չարլզը՝ տիկնոջ՝ Քամիլլայի հետ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Ավելի վաղ Մեյը բրիտանացի խորհրդարանականներին իրազեկել Է, որ Brexit-ի վերաբերյալ ամփոփիչ համաձայնագիրը Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ պատրաստ Է 95 տոկոսով, բայց առայժմ լուծված չԷ Հյուսիսային Իռլանդիային վերաբերող սահմանի խնդիրը: «Ի մի բերելով ամբողջ արվածը, Brexit-ի վերաբերյալ պայմանագրի եւ դրա կանոնակարգային փաստաթղթերի 95 տոկոսը համաձայնեցված Է: Հարցերի ճնշող մեծամասնության շուրջ գործարքի բովանդակությունն այժմ պարզ Է»:

Սակայն համաձայնագիրը, նախարարների կաբինետի ղեկավարի խոսքով՝ չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ երկու կողմերը չեն համաձայնացրել Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-ի ընդհանուր շուկայի եւ մաքսային միության կազմում պահպանելու մեխանիզմը: Լոնդոնը, ինչպես հիշեցրել Է նա, չի կարող ընդունել ԵՄ-ի իշխանությունների առաջարկը, ըստ որի Հյուսիսային Իռլանդիան հայտնվեր մաքսային միության գոտում, որը գոյություն ունենար Միացյալ թագավորության մնացած տարածքից առանձին: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում