Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Փաշինյանի ցավալի վրիպումը

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այսօրվա խորհրդարանական ելույթի առիթը չլիներ՝ ստիպված էր լինելու հանրահավաք անել։ Կնշանակի՝ վարչապետը ծրագրային ասելիք ուներ ու նրա այսօրվա ելույթը սկզբունքորեն հենց այդպիսին էր կառուցվածքային առումով։

Փաշինյանը հավակնում է նոր՝ հնգամյա մանդատի ու թերևս ժամանակն է, որպեսզի հրաժարվի հեղափոխական հռետորաբանությունից ՝ շեշտը դնելով լավ մշակված տեքստերի վրա, որոնց հասցեատերերը կլինեն ոչ միայն ու ոչ այնքան նրան անընդհատ ծափահարող զանգվածները, այլ առաջին հերթին՝ հասարակության սոցիալապես ինքնաճանաչված սեգմենտները, միջազգային հանրությունը։

Եթե համարենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր նման ելույթի փորձ է արել, ապա ցավով պետք է արձանագրենք մի սկզբունքային վրիպման մասին, որը փչացրեց ոչ միայն նրա այսօրվա ելույթի դրական տպավորությունը, այլ ի չիք դարձրեց այն ահռելի օգուտը, որը հեղափոխությանը տվել էին Կապանի ընտրությունների արդյունքները։

Կապանի ընտրությունն ուղղակի նվեր էր գործող վարչապետի համար՝ ընդդիմախոսներին ցույց տալու համար այն քաղաքական ազդեցությունը, որը բերել է հեղափոխությունը։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ընդդիմությունն առհասարակ չէր մասնակցում մունիցիպալ ընտրություններին, որովհետև իշխանության տեղական մարմիններն անհուսալիորեն քրեականացված էին։ Այդ տարիների մունիցիպալ իշխանության դեմքը Գյումրիի Վարդանիկն էր, որը կամ հպարտանում էր իր «գժի թղթով», կամ էլ պատմում էր իր քրեական անցյալը մասին՝ պատմությունների արանքում չմոռանալով անվերջ խաչակնքվել։ Սերժ Սարգսյանն ավտորիտարիզմը մի փոքր թուլացրեց, բայց՝ իմիտացիայի, պատրանքի մակարդակում, այն աստիճան եթերային, որ Վանաձորի ընտրություններում հաղթած «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչից գողացան հաղթանակը՝ օգտագործելով «տերտեր ծեծող» կրիմինալի ռեսուրսը։

Հեղափոխությունը թույլ է տվել, որ Կապանում հաղթի այն թեկնածուն, որն իշխանությանը չէ։ Այս փաստը պետք է դառնար Փաշինյանի հիմնական հաղթաթուղթը, որը նա զարգացներ՝ տիրաժավորելով, որ Հայաստանում այլևս ընդդիմությունը կարող է հաղթել ընտրությունների ճանապարհով, որ իր արած հեղափոխությունն արժեքային է՝ հիմնական գործոն դարձնելով ոչ թե իշխանության զոռբայությունը, այլ քաղաքացու քվեն։

Հեղափոխությունը կոնկրետ Կապան հասել է շատ վաղուց, նույնիսկ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի մտքով գուցե չէր անցնում հեղափոխություն անել։ 2013-ի նախագահական ընտրություններում Կապանը քվեարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին՝ վստահ լինելով, որ նա նախագահ դառնալու ուժ չունի։

Կապանում այս անգամ կարող էին քվեարկել իշխանության թեկնածուի օգտին, մանավանդ որ Սյունիքի մարզկենտրոն գնացել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը, սակայն գործեց հակառակ տրամաբանությունը, որովհետև հարթակից խոսում էր ուրիշ Նիկոլ Փաշինյան՝ ոչ թե թավշյա հեղափոխության առաջնորդը, այլ սյունեցիների ուղերձներին անհաղորդ իշխանության առաջին դեմքը։

Հենց դրա համար կապանցիները մերժեցին հեղափոխության թեկնածուին՝ հավատարմություն հայտնելով հեղափոխությանը, որը երկիր է վերադարձրել օրինական ընտրությունների մոդելը, քաղաքական բազմազանության համակարգը։

Կապանի ընտրությունը փրկեց մտքի ճգնաժամի մեջ հայտնված հեղափոխությանը։

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարում է` հին համակարգը կարողացել է կոնսոլիդացնել իր ուժերը, ապահովելով իր թեկնածուի հաղթանակը Կապանում։ Լավ չի, որ անգամ օրինական ընտրություններում հաղթածը կարող է հակահեղափոխականի պիտակ ստանալ։

Հեղափոխությունը ոչ հարթակն է, ոչ ՔՊ-ն, ոչ էլ անգամ՝ Նիկոլ Փաշինյանը։ Հեղափոխությունը քաղաքացու քվեն է, որը որոշել է, որ իր քաղաքապետը պետք է դառնա կոնկրետ մարդ։ Հեղափոխության առաջնորդին այդ փաստը պետք է ոգևորեր՝ դրա խորքում հին համակարգի դավադրությունը փնտրելու փոխարեն։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում