Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«Ոստիկանական հետապնդումները» Արտակ Կարապետյանի մտասևեռումի հետևանքն են. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ներկայացուցիչ Արտակ Կարապետյանը կայքերից մեկի հետ զրույցում անհիմն մեղադրանքներ է ուղղել ոստիկանությանը, մասնավորապես նշելով, թե պահանջել են իր ավտոմեքենան տանել ոստիկանության բաժին` զննության համար, ինքն էլ, հայտարարելով հանդերձ, թե պատրաստ է ներկայանալ ոստիկանություն, լուրջ չի վերաբերվել այդ պահանջին՝ այն կապելով հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքին իր մասնակցությունը կանխելու ոստիկանության «գործելաոճի» հետ:

«Ոստիկանական հետապնդումները» Ա. Կարապետյանի մտասևեռումի հետևանքն են, իսկ իրականությունն այս է:

2013 թ. օգոստոսի 14-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և թողնելով պատահարի վայրը՝ հեռացել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ պարզվել է, որ վրաերթ կատարած ավտոմեքենան արտասահմանյան մակնիշի է, բաց գույնի, աջակողմյան ղեկով, իսկ վարորդը՝ երիտասարդ տղամարդ:

Ոստիկանության ծառայություններին է տրամադրվել հաշվառման մեջ գտնվող համանման ավտոմեքենաների ցանկը և հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ կասկածելի մեքենաները գտնելու և դրանց վարորդներին ոստիկանություն ներկայացնելու ուղղությամբ:

2014 թ. հունվարի 8-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից ոստիկանության Հրազդանի բաժին գրություն է ստացվել այն մասին, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ՃՏՀ քննության բաժնից կողմնորոշում է ստացվել հիշյալ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ:

Հունվարի 15-ին ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Եղիշե Խաչատրյանը այցելել է Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 80 շենքի 40 բնակարան՝ այնտեղ բնակվող Վոլոդյա Կարապետյանի անվամբ հաշվառված «Mitsubishi chariot grands» ավտոմեքենան համապատասխան զննության ենթարկելու համար, սակայն բնակարանում ոչ ոք չի եղել: Տեսուչն իր տվյալներն ու հեռախոսի համարը տվել է Վ. Կարապետյանի հարևանին, խնդրելով, որ Կարապետյանը կապ հաստատի իր հետ:

Հունվարի 16-ին Վ. Կարապետյանը զանգահարել է տեսուչին ու հայտնել, որ ավտոմեքենան շահագործում է որդին՝ Արտակ Կարապետյանը, որը գտնվում է Երևանում: Այնուհետև տեսուչին է զանգահարել Արտակ Կարապետյանը, որին նույնպես համայնքային տեսուչը բացատրել է նրա կողմից շահագործվող ավտոմեքենայի զննության անհրաժեշտությունը, սակայն Ա. Կարապետյանը պատասխանել է, թե չի կարող գալ Հրազդան՝ մեքենայի անվադողերը մաշված են, և ավելացրել՝ եթե ձեզ պետք է, եկեք Երևան ու զննեք մեքենան: Իսկ երբ տեսուչն ասել է, որ չի կարող լքել վարչական տարածքը, Ա. Կարապետյանը չի ցանկացել շարունակել խոսակցությունը և անջատել է հեռախոսը:

Սա է իրողությունը, իսկ թե ինչքանով կապ ունի այս իրողությունը վաղվա հանրահավաքի ու Արտակ Կարապետյանի «ակտիվիստական գործունեության» հետ, թողնում ենք իր տրամաբանությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում