Saturday, 20 06 2026
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը

Վանաձորում մարմնավաճառները պարտքը վերադարձնում են «սաունաներում» տղամարդկանց հետ «քնելով»

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց Աստղիկ Վարշավչիկի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ:

Աստղիկ Վարշավչիկն անմեղ է հռչակվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ նախաքննական մարմինը բավարար ապացույցներով չի կարողացել հիմնավորել Վարշավչիկի մեղքը:

Նախաքննական մարմինը մեղադրանքի հիմքում որպես ապացույց դրել էր ընդամենը մեկ վկայի՝ Շուշանիկի ցուցմունքը:

Այս միակ Շուշանիկն էլ դատարանում տվել է նախաքննականից տարբերվող ցուցմունքներ, որոնցով, ըստ դատական ակտի, հերքվել է Վարշավչիկին առաջադրված մեղադրանքը:

Նախաքննական մարմինը մի մարմնավաճառուհուն մեղադրել է մյուսի ցուցմունքի հիման վրա: Իսկ դատարանում այդ ցուցմունքն այլևս չի հնչել, մեղադրանքը հաստատող այլ ապացույց էլ չի ներկայացվել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2012 թվականի նոյեմբերին մարմնավաճառությամբ զբաղվող Աստղիկի ընկերուհին՝ մարմնավաճառ Շուշանիկը գնել է Աստղիկի մուշտակը: Նա մուշտակի ամբողջ արժեքը միանգամից չի վճարել:

200 հազար դրամ արժողությամբ մուշտակը Աստղիկը վաճառել է արժեքը մաս-մաս վճարելու պայմանով:

Շուշանիկն այդ պայմանով էլ չի կարողացել գումար տալ «գործընկերուհուն»:

Ըստ նախաքննական մարմնի՝ Աստղիկը, օգտվելով մուշտակի համար վճարելու՝ Շուշանիկի անկարողությունից, առաջարկել է, որ վերջինս հարաբերություններ ունենա իր գտած հաճախորդների հետ, իսկ վաստակած գումարի մի մասը տա իրեն՝ մուշտակի պարտքը մարելու համար:

2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի հունվար ամիսը Աստղիկը Շուշանիկին պարբերաբար իր հետ տարել է Վանաձորում գործող տարբեր շոգեբաղնիքներ, որտեղ վերջինս հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ:

Աստղիկը վերցրել է սեռական ծառայությունների համար վճարված գումարը, մի մասը տվել է Շուշանիկին, մյուս մասը վերցրել է ինքը՝ որպես մուշտակի արժեքի վճարում:

Նախաքննական մարմինը եզրակացրել է, որ Աստղիկ Վարշավչիկը նպաստել է Շուշանիկի կողմից պոռնկությամբ զբաղվելուն, ստացել է գույքային օգուտ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում և դատարանում Աստղիկն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանում ամբաստանյալը հայտնել է, թե Շուշանիկին ճանաչում է ութ տարի: Նա ևս մարմնավաճառ է ու իր ընկերուհին:

2012 թվականի նոյեմբերին Շուշանիկը գնել է իր մուշտակը և խոստացել, որ արժեքը մաս-մաս կվճարի:
Ինքը գումարը շտապ չի պահանջել:

Եղել են դեպքեր, երբ միասին են գնացել մարմնավաճառության: Հաճախորդներն իրենց վճարել են առանձին-առանձին: Ինքը բոլորի ներկայությամբ գումարը բաժանել է իր ու Շուշանիկի միջև:

Աստղիկն ասել է, թե մուշտակի համար Շուշանիկն արդեն վճարել է 80 հազար դրամ:

Նա հայտնել է, թե վերջին շրջանում մարմնավաճառություն չի անում, ընկեր ունի:

Շուշանիկը դատարանում ասել է, թե Աստղիկը երբեք իրեն ոչինչ չի ստիպել, իրեն հասանելիք գումարից երբեք չի վերցրել:

Եթե անգամ Աստղիկն իրեն չկանչեր մարմնավաճառության, ինքը միայնակ էր գնալու, քանի որ դա է իր ապրուստի միջոցը, դրանով է գումար աշխատում:

Մատուցած ծառայությունների համար իրեն ու Աստղիկին առանձին-առանձին վճարել են 10-20 հազար դրամ:

Իր նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև եղած հակասությունների վերաբերյալ Շուշանիկն ասել է, թե նախաքննության ժամանակ ինքն իր բառերով պատմել է, բայց քննիչին իր բառերը դուր չեն եկել, նա թելադրել է… գրական բառերով, ինքն էլ գրել է… գրական հայերենով:

Ստեղծված պայմաններում, երբ մեղադրանքի հիմքում ընկած միակ վկայությունը վերացել է, ընդհանուր իրավասության դատարանը չհիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը:

Աստղիկ Վարշավչիկը դատավճռով արդարացվել է:

Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել, բնականաբար, մեղադրանքի կողմը: Դատախազը պնդել է, թե մեղադրանքը լավ էլ հաստատված է, ամբաստանյալը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Հետևաբար վերաքննիչ դատարանը պետք է բեկանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճիռն ու կայացնի մեղադրական դատական ակտ, քանի որ կատարվածը հանրային վտանգավորություն ներկայացնող հանցավոր արարք է:

Դատական նախորդ նիստը վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել էր՝ վկա Շուշանիկին դատարան հրավիրելու, նրա դիրքորոշումը ճշտելու համար:

Այսօրվա դատական նիստին Շուշանիկը չէր եկել: Նա դիմում էր գրել, թե չի կարող ներկայանալ, բայց պնդում է դատարանում տված ցուցմունքները:

Այսօր չէր ներկայացել նաև բողոքաբերը՝ մեղադրանքի կողմը: Ճիշտ է, վերաքննիչ բողոքը նախորդ նիստում արդեն ներկայացվել էր: Մեղադրողը ևս դատարանին իրազեկել էր, թե այսօր չի կարող ներկայանալ, դատարանը կարող է իր բացակայությամբ անցկացնել նիստը:

Վերաքննիչ դատարանը այս բողոքը քննում էր վճռաբեկության կարգով, այնպես որ դատախազի բացակայությունը խոչընդոտ չէր՝ նիստը շարունակելու համար:

Այսօր չհասցրեց դատական նիստին ներկայանալ նաև ինքը՝ արդարացված Աստղիկ Վարշավչիկը, իսկ նրա շահերի պաշտպանը, այլ գործով ծանրաբեռնվածության պատճառով, ներկայացավ ուշացումով:

Պաշտպանն ասաց, թե իր պաշտպանյալի բացակայությամբ կարելի է շարունակել նիստը, ինչպես նաև տեղեկացրեց, որ արդարացված Վարշավչիկը դուրս է եկել Վանաձորից ու Երևան հասնելու ճանապարհին է:

Հրապարակեցին Շուշանիկի նախաքննական ու դատաքննական ցուցմունքները: Դրանց վերաբերյալ դիտողություններ չեղան:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Արդյունքում վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեղադրողի բողոքն ու անփոփոխ թողեց արդարացման դատավճիռը:

Որոշումը հրապարակվեց Աստղիկ Վարշավչիկի բացակայությամբ, այնպես որ «կրկնակի անգամ» արդարացվածի ուրախությանն ականատես չեղանք: Նրա շահերի պաշտպանը հեռախոսազանգով պարզեց, որ Վանաձորից եկող Աստղիկը նոր-նոր հասել է «ցիրկի» մոտ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում