ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննադատել են Տիմոշենկոյի դատի քաղաքական դրդապատճառները։
Ամերիկայի Միացյալ նահանգները անհանգստություն է արտահայտել՝ կապված Կիևում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ նախօրեին սկսված դատական գործընթացի կապակցությամբ։ Նրան մեղադրում են ՌԴ հետ գազի մատակարարման պայմանագրերի կնքման ժամանակ լիազորությունների չարաշահման մեջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ դատական գործընթացը հանդիսանում է Ուկրաինայի ընդդիմության ղեկավարի նկատմամբ «քաղաքականապես մոտիվացված» հետապնդում։ Միաժամանակ Ուկրաինայում ԵՄ դեսպան Ժոզե Մանուել Պինտոն Թեյշեյրան քննադատության է ենթարկել նաև գործընթացի կազմակերպումը, նշելով, որ այն տեղի է ունենում շատ վատ պայմաններում՝ հեղձուցիչ տարածքում՝ մեծ քանակությամբ մարդկանց ներկայությամբ։
Տիմոշենկոն դատական նիստի ժամանակ ամբողջությամբ հերքել է մեղադրանքը և պահանջել երդվյալ ատենակալների դատարան։ Նա մեղադրել է գործող իշխանություններին իր նկատմամբ պատվերով քաղաքական գործ սարքելու մեջ։







































