Friday, 26 04 2024
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև

Նիկոլ Փաշինյանի ուշագրավ ակնարկը Ծառուկյանին. ճակատագրական որոշում

Գործարարի ինչին է պետք գնալ Ազգային ժողով, խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ելույթ էր ունենում իր հրաժարականից հետո վարչապետի առաջադրման ֆորմալ գործընթացը շրջանակում: Ազգային ժողովը, ինչպես և քաղաքական համաձայնությունն էր, մերժեց վարչապետի թեկնածությունը, և յոթ օր անց փաստացի տեղի կունենա ԱԺ լուծարումը, իհարկե, երբ խորհրդարանը երկրորդ անգամ չի ընտրի վարչապետ: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը շատ շուտով, մոտ 30-40 օրվա ընթացքում կդառնա խիստ առարկայական, որովհետև տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն: Իսկ գործարարները, այդ թվում՝ խոշոր, անկասկած միայն ՀՀԿ-ում չէ, որ կան կամ եղել են, և այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի հայտարարության համատեքստում շատ ուշագրավ է դառնում, թե ինչպես են արտահերթ ընտրությանն իրենց պահելու այն գործարար-պատգամավորները, որոնք կան այս խորհրդարանում և որոնց մի մասը միացել է հեղափոխությանն այս կամ այն փուլում: Այդ թվում են թե՛ ՀՀԿ խմբակցությունն ու ՀՀԿ-ն լքած այն մոտ տասնյակ գործարարները, որոնք մայիսից հետո են, այսպես ասած, միացել հեղափոխությանը, և թե գուցե ամենաինտրիգայինը՝ Գագիկ Ծառուկյանը, որը հեղափոխությանը միացել է ապրիլի 25-ին և, ըստ էության, գլխավորում է մի քաղաքական ուժ, որը հավակնում է լինել երկրորդը թե՛ նոր խորհրդարանում, թե՛ ընդհանրապես ներքաղաքական պրոցեսներում՝ հավակնելով իշխանության այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը կկորցնի իր վարկանիշը՝ մինչև հերթական ընտրություն կամ գուցե արտահերթ:

Այդ իմաստով էլ հատկանշական է, Գագիկ Ծառուկյանը անձամբ գնալո՞ւ է խորհրդարան արտահերթ դեկտեմբերյան ընտրությանը, թե՞ Ծառուկյանը կանի Հայաստանի համար, թերևս, աննախադեպ մի քայլ՝ հայտարարելով, որ չի դառնա պատգամավոր: Բանն այն է, որ այդ հանգամանքը լոկ մանդատի հանգամանք չէ, այլ քաղաքական կոնֆիգուրացիայի խնդիր և, ըստ էության, այդպիսով կարող է փոխվել ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը: Բանն այն է, որ մանդատի հավակնությունից հրաժարվելը գործարար Ծառուկյանի համար կնշանակի հրաժարվել նաև քաղաքական մասնակցությունից ընդհանրապես, այլ կերպ ասած՝ դուրս գալ քաղաքականությունից, փակել այդ էջը, այս անգամ կամովին և վերջնականապես: Դա լիովին կփոխի նաև ԲՀԿ բնույթը որպես կուսակցություն: Ավելին, այդ ճանապարհը կարող է լինել նաև ԲՀԿ «ռեբրենդինգի» որոշակի քայլ: Մյուս կողմից, սա կախված է իհարկե այն հանգամանքից, թե Գագիկ Ծառուկյանը որքանով երաշխավորված կհամարի իր սեփականության անձեռնմխելիությունը: Քաղաքականությունը Գագիկ Ծառուկյանի համար նախ եղել է, իհարկե, համակարգային պարտավորություն, աստիճանաբար վերածվելով արդեն զուտ երաշխիքային մոդելի, երբ դրանում առկայությունը Ծառուկյանին անվտանգության և անձեռնմխելիության երաշխիք էր:

Ներկայումս իրավիճակը փոխվել է, սակայն, մյուս կողմից, ակնառու է մի բան՝ չկա նախկին համակարգը, սակայն չկա նաև ինստիտուցիոնալ համոզիչ պաշտպանության համակարգ, և այս իրավիճակում Գագիկ Ծառուկյանը հայտնվում է առանձնահատուկ դերում: Նա, անշուշտ, խորհրդանշական ֆիգուր է և նրա քայլը տվյալ պարագայում, ըստ էության, ունենալու է ավելի նշանակալի իմաստ, քան այն, ինչ նա արել է, օրինակ, ապրիլի 25-ին: Բանն այն է, որ այժմ Ծառուկյանը Ազգային ժողով գալուց հրաժարվելով, ըստ էության, դնելու է ներքաղաքական զարգացումների նոր տրամաբանության հիմք: Մյուս կողմից՝ չանելով այդ քայլը, նա փաստացի անկախ մնացյալ գործարար պատգամավորների որոշումից պահպանելու է նախկին տրամաբանությունը և, ըստ էության, որոշակի պատասխանատվության տակ է մտնելու իր խորհրդանշականության ֆիգուր լինելու բերումով: Իսկ տվյալ պարագայում խնդիրն այն է, որ նոր իրավիճակում հին տրամաբանությունը հավասարազոր է երթևեկությանը հանդիպակած վարելուն, ըստ այդմ՝ դա նշանակում է նաև այդ հանդիպակած վարելու համար ռիսկերի պատասխանատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում