Wednesday, 17 06 2026
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը

Միջազգային ճնշումները կլինեն պատերազմը կանխելու ուղղությամբ. քաղաքագետ

«Պետք է սպասել առաջին գնահատականներին: Իմ կարծիքով, երեկվա այն հայտարարությունը, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը պատրաստակամ է շարունակել այս գործընթացը, Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետների գնահատականները, ինչպես նաև Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, թե Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն այս ֆորմատում, վկայում են այն մասին, որ հնարավորությունների դուռը վերջնականապես դեռ չի փակվել»,- ամփոփելով կազանյան հանդիպումը` կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, Ադրբեջանն այս տարվա ընթացքում արդեն 4-րդ անգամ է, որ ստորագրման պատրաստ փաստաթուղթը ստորագրելու փոխարեն, փոփոխություններ են առաջարկում և դրանով իսկ երկարաձգում և փոխում փաստաթղթի էությունը, ինչն էլ առաջիկայում ևս առաջընթացի հույս չի ներշնչում:

«Խնդիրը հասել է նոր մոտեցումներ ցուցաբերելուն. կլինի դա, թե ոչ` դժվար է ասել, ինձ թվում է ժամանակը ցույց կտա»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:

Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է Կազանի հանդիպումը նշանակել, որ միջազգային հանրության պրեսինգն արդեն չի աշխատում՝ Շահնազարյանը պատասխանեց, որ իրական պրեսինգ իրականացնելու միջազգային հանրության հնարավորություններն այս պարագայում դժվար է պատկերացնել, բացի հայտարարություններ անելուց. «Այստեղ միայն պետք է հաշվի առնել, որ հակամարտության իրական կողմը Լեռնային Ղարաբաղն է և այսօր ունի իրավունք իր դիրքորոշումները պնդելու: Այս պարագայում հայկական կողմը բավականին հիմնավոր պատճառներ ունի միջազգային ճնշման ազդեցության տակ չընկնելու համար: Այսօր հիմնական խնդիրը Ադրբեջանի հետ է, և դժվար է պատկերացնել, թե վերջինիս հետ ունենալով տնտեսական շահ, միջազգային հանրությունն ինչպիսի ճնշումներ է գործադրելու նրա վրա»:

Քաղաքագետը նկատեց, որ այսօր հիմնական խնդիրը պատերազմը կանխելն է, և իր գնահատմամբ` ճնշումները կլինեն այնքան, ինչքան որ անհրաժեշտ է խաղաղությունը պահպանելու համար` թեկուզ ներկայիս սահմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում