Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կարծում է, որ թիմի իսպանացի կիսապաշտպան Չավին չպետք է փոխի ակումբային գրանցումը:
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Չավիին: Ակումբի կազմում 700 խաղի սահմանագիծը հասնելը բարդ է, հատկապես «Բարսելոնա»-ում:
Դեռ քանի խաղ նա կանցկացնի «Բարսելոնա»-ու՞մ. այնքան, որքան ցանկանա: Նա չպետք է կարիերան ավարտի այլ ակումբում»,- հայտարարել է Մարտինոն:
Հիշեցնենք, որ 33-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է MLS-ի «Նյու-Յորք Ռեդ Բուլզ» ակումբը: Չավիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ.:







































