Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

ԱԺ-ն այլևս չկա. ակտիվ հասարակության անելիքը

Ազգային ժողովն այսօր չի ընտրել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին, որի թեկնածությունը փակ գաղտնի քվեարկությամբ չի հավաքել անհրաժեշտ ձայները: Այդպիսով, ընդամենը երկու օրում խորհրդարանում տեղի է ունենում երկու հատկանշական տապալում, որոնց քաղաքական նշանակությունն ու կշիռը, անշուշտ, համարժեք չէ՝ Ընտրական օրենսգիրքն ու Վահե Գրիգորյանի թեկնածությունը համադրելի չեն, սակայն խորհրդանշականության առումով իրավիճակը բավականին հատկանշական է: Ըստ էության, Հայաստանում խորհրդարանն այլևս լուծարված է:

Վաղը լրանում է Նիկոլ Փաշինյանի դե յուրե հրաժարականի յոթերորդ օրը, ու «Ելք» խմբակցությունը նրան առաջադրել է վարչապետի թեկնածու, ինչը, սակայն, ըստ քաղաքական պայմանավորվածության, պետք է մերժվի: Հետո ևս յոթ օր, և խորհրդարանը չընտրելով վարչապետ՝ իրավունքի ուժով կհամարվի լուծարված: Բայց դե ֆակտո այն արդեն լուծարված է: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը Ընտրական օրենսգրքի տապալումից հետո հայտարարել էր սաբոտաժի մասին և հանրությանը կոչ էր արել պատրաստ լինել: Խոսքը, իհարկե, տեսական այն տարբերակի մասին է, երբ խորհրդարանը կարող էր փորձ անել «գցել» հանրությանն ու առաջադրել այլ թեկնածու: Իհարկե, պրակտիկորեն անհնար է պատկերացնել, թե ինչ տեսք կարող է ունենալ այդ փորձը, ընդ որում՝ թե՛ փորձից առաջ, թե՛ նաև փորձից հետո: Սակայն հանրության պատրաստ լինելը, անկասկած, հավելյալ, ոչ թե ավելորդ երաշխիք է: Այդ իմաստով, իհարկե, Փաշինյանի զգուշացումը պրոֆիլակտիկ է, և իրականում Ազգային ժողով այլևս գոյություն չունի և, խոշոր հաշվով, պատրաստ լինելով իհարկե որևէ անակնկալ կանխարգելելու, հասարակական եռանդն ու էներգիան պետք է թերևս կենտրոնացնել այլ հանգամանքի վրա՝ ինչպիսի՞ Ազգային ժողով է լինելու արդեն գոյություն չունեցողի փոխարեն:

Գործնականում ներկայումս հենց դա պետք է լինի ակտիվ հանրության անելիքը, որպեսզի դեկտեմբերին տեղի ունենալիք արտահերթ ընտրությունը, խոշոր հաշվով, անխուսափելիորեն լինելով հեղափոխության ազդեցության ներքո՝ ինչը նաև, իհարկե, միանգամայն բնական է, տրամաբանական և նույնիսկ անհրաժեշտ, այդուհանդերձ, զուգահեռ ունենա նաև բովանդակային արժեքավոր պարունակություն և ոչ թե մաշեցնի հեղափոխությունն իրենով, այլ ավարտի նոր բովանդակությամբ, նոր բովանդակության առնվազն հիմքով, որ գցվելու է խորհրդարանում: Ի վերջո, Հայաստանն այդ իմաստով սկսում է պատմական մի ցիկլ, որը, խոշոր հաշվով, մեկ անգամ արդեն անցել է՝ նոր սերնդի և նոր քաղաքականության, որը, սակայն, իբրև մեկնարկ լինելով տպավորիչ՝ 1990 թվականին ընտրված Գերագույն խորհրդի կազմը, իբրև շարունակություն բնորոշվել է, ըստ էության, խայտառակ տապալումով: Տվյալ դեպքում մենք գտնվում ենք մի ժամանակահատվածում, երբ տապալում խոսքը ինքնաբերաբար ասոցացվում է «հակահեղափոխության» կամ հին համակարգի ռևանշի հետ: Իրականում, սակայն, պետք չէ նեղացնել մեր մտածողությունն ու պատկերացումները լոկ այդ երևույթների սպառնալիք դիտարկելու աստիճան:

Ի վերջո, նույն 1990-ի ԳԽ-ով դրված լավ մեկնարկի հետագա տապալումը ամենևին կոմունիստական համակարգի ռևանշը չէր, այլ հենց ինքնին «անկախ» հետևանք, որը դրսևորվեց նախ առկա իրավիճակի դեգրադացիայով, իսկ հետո արդեն դեգրադացված իրավիճակի համակարգային ինստիտուցիոնալացվածությամբ, բյուրեղացմամբ, բերելով այն իրավիճակին, որը ուղղակի շնչահեղձ էր արել Հայաստանը: Ըստ այդմ՝ ունենալով պատմության այդ ցիկլը, Հայաստանի ակտիվ հանրությունը թերևս պետք է ավելի լայն մտապատկերով դիտարկի նոր խորհրդարանի ձևավորման խնդիրը, քան ուղղակի դեկտեմբերի քվեարկությունը և արդեն անցյալ համակարգի սպառնալիքները: Հանրությունը պետք է դիտարկի անելիքների մտապատկերով, այդ թվում և այնպիսի անելիքների, որոնք կերաշխավորեն հետագա տապալման գործնական բացառումը և էապես կբարձրացնեն քաղաքական ինստիտուցիոնալության հեռանկարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում