Շվեդիայից ուսանող Պոնտուս Տերնքվիստը աշխարհի ամենահեղինակավոր նախագծերից մեկի ժամանակ ցույց է տվել օսլայից և ջրից պլաստիկ ստեղծելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Replyua.net-ը։
Պոնտուս Տերնքվիստը մրցույթի ժյուրիի ուշադրությանը ներկայացրել է աշխատանք, որի նպատակն էր նվազեցնել շրջակա միջավայրը աղտոտող բնական պլաստիկի արտադրանքի քանակը: Նա ցույց է տվել Potato Plastic անվանմամբ նյութ, որը լիովին ոչ թունավոր է և անվտանգ: Լունդի համալսարանի ուսանողի մոտ ջրի և օսլայի միջոցով պլաստիկ պատրաստելու ցանկություն է առաջացել կենդանիներին օգնելու համար, որոնք հաճախ տառապում են իրենց օրգանիզմում հայտնվող պլաստիկ աղբի պատճառով:
Պոնտուսը առաջարկել է բնական բաղադրիչներից միանգամյա օգտագործման սպասք պատրաստել, որի քայքայման ժամանակահատվածը չի գերազանցում 2 ամիսը: Բացի այդ, «կարտոֆիլե» հավաքածուները որոշ ժամանակ անց վերադառնում են իրենց նախնական վիճակին և կրկին ստանում են ջրի և օսլայի և։












































