Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
Ազգային ժողովն այժմ քննարկում է Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Օրինագիծը ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը. «ԴԱՀԿ-ն պետք է 1-օրյա ժամկետում մնացած բանկերում կալանքից ազատի համապատասխան գումարը»:
Նրա խոսքով՝ 1-ին փուլում բռնագանձումը պետք է կիրառվի ՀՀ հաշիվների վրա, հետո՝ արտարժույթով հաշիվների վրա, վերջում նոր՝ ավանդների վրա. «Մոտեցումն այն է, որ քաղաքացիներին քիչ վնաս պատճառվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































