Անցնելով 24 քաղաք՝ Շոկոլադի հայտնի սրահը 2014-ին կժամանի Բրյուսել: Սրահի հիմնադիր Ֆրանսուա Ժանտետի խոսքով՝ Բելգիան պատմականորեն համարվում է շոկոլադի երկիր:
Միջոցառման գլխավոր թեման այս տարի «Մոգություն»-ն է:
Սրահը ոչ միայն կներկայացնի տեղի շուկան, այլև կբացահայտի բելգիական շոկոլադի պատրաստման արվեստի բոլոր կողմերը, ցույց կտա դրա պատմությունն ու նորույթները՝ գրում է La Libre-ն:
Փետրվարի 7-9-ը Բելգիայի մայրաքաղաքի բոլոր բնակիչներն ու հյուրերը կկարողանան ծանոթանալ շոկոլադի պատրաստման գործընթացին:








































