Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
Ազգային ժողովն այժմ քննարկում է «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցը: Նախագծի հեղինակ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Երևանի օրը ավելացնել որպես պետական տոն:
Սակայն, ինչպես ներկայացրեց տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, կառավարությունը համաձայն չէ այս օրենսդրական նախաձեռնության հետ և առաջարկում է գործող օրենքը թողնել անփոփոխ՝ այն հիմնավորմամբ, որ հարցն արդեն կարգավորված է ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 23-ի «Երևանի օր» նշելու մասին թիվ 822 որոշմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: