Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
«Հանրապետականի պատգամավորներն են, որ հանկարծակի դարձել են հրեշտակի պես հեղափոխական և գնում են իշխանությունների դռների առջև երդումներ են կազմակերպում՝ հեղափոխության նվիրյալների կերպարներով»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Պատգամավորին զարմացրել է ՔՊ-ի երեկվա հայտարարությունը, թե իրենց համար միևնույն է՝ որ Ընտրական օրենսգրքով կկազմակերպվեն ընտրությունները. եկ է՝ իրենք անցնող են: «ՔՊ-ի մեր գործընկերներին կոչ եմ անում օգնել մեր ժողովրդին»,- ասաց պատգամավորը:
Նա պահանջեց. «Բերեք փոխեք էս ԸՕ-ն, հերիք է խաղեր անեք, հերիք է նորից ՀՀԿ-ին ԱԺ մտցնելու ձևեր ստեղծեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: